👥 Գիշերը հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում՝ դիմավորելու և իրենց աջակցությունը հայտնելու Երևան վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
💬 Վերջինս լրագրողների հետ զրույցում չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ ամեն բան գրված է:
🗣 «Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,- ասել է կաթողիկոսը։
Լուսանկարները՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի

Leave a Reply