Հայաստանի և Իրանի միջև նոր բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահ…

🇦🇲🇮🇷 Հայաստանի և Իրանի միջև նոր բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2026-ին։
🗣️ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։
💬 «Շարունակվում են Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրոհաղորդման օդային գծի և ենթակառույցի կառուցման աշխատանքները, որոնք իմիջիայլոց այս օրերին էլ լայն թափով ընթանում են, որ աշխատանքների շուրջ 80%-ը ավարտված է։ Այս պահին Գորիսի հատվածում տեղադրվում են հենասյուներ, և առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ շինարարությունն այս տարվա վերջին ավարտին հասցնելու համար և հույս ունենք 2026-ին գիծը գործարկել»,- ասել է Խուդաթյանը։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *