Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտ…

⚖️ Երեւանի քրեական դատարանում այսօր հրապարակվեց Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով տուժող կողմի եզրափակիչ ճառը։ Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը միջնորդեց Վահանյանի նկատմամբ նշանակել առավելագույն խիստ պատիժ, իսկ պաշտպանությունը միտումնավոր կամ անփութորեն ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ վիրավոր զինվորներին անօգնական վիճակում թողնելու դեպքերի առնչությամբ միջնորդություն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու համար։
🗣 «Պատիժ նշանաակելիս դատարանը պետք է հաշվի առնի այն հանգամանքը , որ ՀՀ-ն ներկա պահին գտնվում է պատերազմական վիճակին մոտ, և իր դատական ակտով պետք է առավելագույնը խիստ մոտեցում ցուցաբերի Վահանյանի նկատմամբ, որպեսզի հետագայում կանխվի նմանատիպ հանցանքների կատարումը»։
📎 Կարդալ ավելին

Տուժող կողմը միջնորդեց ամենախիստ պատժի դատապարտել մայոր Իշխան Վահանյանին – Infocom

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։ Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց տուժող կողմի…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *