🇷🇺 Ռուսաստանի մարզական հավաքականները, այդ թվում՝ Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականը, չեն կարողանա մասնակցել 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):
📌 Նշվում է, որ համապատասխան արգելքը, որը կիրառվել է Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ, մնում է ուժի մեջ: ՄՕԿ-ի հայտարարության պատճառը ռուսաստանյան լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրություններն են Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի և Միջազգային հոկեյի ֆեդերացիայի (IIHF) ներկայացուցիչների միջև օլիմպիական խաղերին Ռուսաստանի հոկեյի ազգային հավաքականի հնարավոր մասնակցության մասին:
🔸 ՄՕԿ-ի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Ռուսաստանից և Բելառուսից մի քանի մարզիկի թույլատրվել էր չեզոք կարգավիճակով՝ առանց ազգային ատրիբուտների, մասնակցել 2024 թվականին Փարիզի ամառային օլիմպիական խաղերին: |1lurer.am|

Leave a Reply