Նախկին տնօրենը Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ…

❗️Նախկին տնօրենը Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս։
🔸 Անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, 2013 թվականի օգոստոսի 30-ին հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր և օգտագործելով իր՝ տնօրենի պաշտոնից բխող հեղինակությունն ու ճանաչումը՝ գիտատեխնիկական համագործակցության աշխատանքների կատարման պայմանագրեր է կնքել ընկերության հետ:
🔸 Պայմանագրերի գործողության ընթացքում ընկերությունը ԱՁ-ին փոխանցել է 266 մլն 857 հզր 762 ՀՀ դրամ, որից Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը 2013-2024 թվականների ընթացքում ստացել է 78 մլն 511 հզր 385 ՀՀ դրամ գումարի չափով եկամուտ՝ այն տնօրինելով սեփական կարիքների համար:
📌 Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասից վերականգնվել է 19 մլն ՀՀ դրամ, իսկ գումարի մնացած չափով արգելանք է դրվել վերջինիս շարժական և անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
[ՀՀ քննչական կոմիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *