Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառու…

‼️ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ. Նիկոլ Փաշինյան
🔸 «Բազմիցս ասել եմ, որ [Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի առաջարկը] հասկանալի օրակարգ է ՀՀ համար: Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը:
🔸 Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ:
📌 Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *