🇹🇷 Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ Թանջու Օզջանը քննադատությունների կենտրոնում է հայտնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար: Մասնավորապես, ապրիլի 5-ին X-ի իր միկրոբլոգում նա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հայ է անվանել՝ դա օգտագործելով որպես նվաստացնող հանգամանք:
✍️ Օջալանի ծննդյան օրվան նվիրված գրառման մեջ Օզջանը գրել է. «Եթե քո հայ հայրը երկու վայրկյան ավելի արագ լիներ, դու չէիր ծնվի։ Օջալան, հուսով եմ, որ սա քո վերջին ծննդյան օրն է, դավաճան»։
🔸Նրա այս գրառումը որոշ օգտատերեր գովաբանել են, մյուսները՝ դատապարտել են՝ այն ռասիստական որակելով։ Արձագանքել են նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ պոլսահայ գրող և քաղաքական գործիչ Մուրատ Մըխճըն, հայազգի հայտնի դերասան, երաժիշտ Հայկո Ջեպկինը։
🔸 «Լույս մեդիա» հայկական լրատվամիջոցն էլ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքապետին։ |factor.am|

Leave a Reply