Վարչապետը ՖԻՊ-ի՞ն է հղում անումՊատգամավորի կողմից ֆեյքերի բանակ ղեկավարելու մասի…

Վարչապետը ՖԻՊ-ի՞ն է հղում անում
Պատգամավորի կողմից ֆեյքերի բանակ ղեկավարելու մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքերը մեզ հիշեցրեցին «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումը՝ ԲՀԿ ֆեյքերի մասին։
«Այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին էն մարդիկ, ովքեր աշխատավարձերով գումարտակներ, դասակներ 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից»,- հայտարարեց Փաշինյանը։
2018 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ՖԻՊ-ը հրապարակել էր հետաքննություն, որում ներկայացրել էինք փաստեր՝ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կողմից ղեկավարվող ֆեյքերի բանակի մասին։
Միայն մեկ ուղղում վարչապետին՝ ֆեյքերի թիվը ոչ թե 3500 էր, այլ 390։
Հոդվածը ստորև։
https://fip.am/5378

Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում — fip.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։ Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով