ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և ՀԱՄԱՍ-…

🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և ՀԱՄԱՍ-ի այլ առաջնորդներին գտնելու համար ԱՄՆ Հատուկ գործողությունների անձնակազմին և հետախուզության մասնագետներին հանձնարարել էր կողք-կողքի աշխատել իսրայելցի գործընկերների հետ։
«ԴՆԹ թեստերը հաստատել են, որ Սինվարը մահացել է: Սա լավ օր է Իսրայելի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար։ Որպես ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդ՝ Սինվարը պատասխանատու է հազարավոր իսրայելցիների, պաղեստինցիների, ամերիկացիների և ավելի քան 30 երկրների քաղաքացիների մահվան համար։ Նա հոկտեմբերի 7-ի սպանդի, բռնաբարության և առևանգման պատվիրատուն էր: Նրա հրամանով էր, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ներխուժեցին Իսրայել՝ դիտավորյալ և անասելի դաժանությամբ սպանելու խաղաղ բնակիչներին»,- ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ ասել է Բայդենը:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *