Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա։ Որոշումն ընդունվեց ՀՀ Կառավարութ…

🇦🇲🇮🇳 Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա։ Որոշումն ընդունվեց ՀՀ Կառավարության այսօրվա նիստում։
📌 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջինիս ընդունումը հնարավորություն կստեղծի Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով