Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու առանձին քրեական վ…

👮🏼‍♂️Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Դրանիցից մեկը կապված է բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերևույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու և խոտի այրման դեպքերի հետ։ ՀՀ քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ ՔԿ-ն գյուղի բնակիչներից հաղորդումներ չի ստացել։
📌 Հիշեցնենք, որ Մովսեսի համայքապետ Զավեն Պապյանը հայտնել էր, որ անհայտ անձը գյուղի թաղամասերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել գյուղացու խոտի 27 տուկը։ Հաջորդ օրը նույն թաղամասում մարդիկ տնից դուրս գալիս նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով