Հիմա բոլորն են հասկանում Փաշինյանի նոր բլեֆըԵրկրորդ նախագահին և մյուսներին ներկա…

⚡️⚡️⚡️Հիմա բոլորն են հասկանում Փաշինյանի նոր բլեֆը
Երկրորդ նախագահին և մյուսներին ներկայացված մեղադրանքը Մարտի 1-ի գործով կարող է վերաորակվել. ՍԴ-ն նման որոշում է կայացրել:
Չկարծեք, թե Փաշինյանն անկեղծորեն ուզում է բացահայտել իր կողմից թաղված Մարտի 1-ի գործը. վստահ եղեք, որ եթե անգամ նոր մեղադրանք առաջադրվի, վաղեմության ժամկետների խնդիր է լինելու:
Փաշինյանի «փորացավն» այլ տեղ է. նա ներքաղաքական կյանքում դարձյալ խաղարկում է Քոչարյանի գործոնը` չարաշահելով վերջինիս քաղաքական ակտիվության հետ կապված հանրային վախերը:
Կարծում եմ՝ հիմա բոլորն են հասկանում Փաշինյանի նոր բլեֆը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով