Այսօր՝ 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավ…

📣 Այսօր՝ 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը շուրջ 30 րոպե կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։
📌 Ըստ այս պահին ճշտված տեղեկությունների՝ տուժել է մեկ տուն Թաղավարդում, երկու բնակելի տուն՝ Կարմիր շուկայում։
📌 Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, արթնացել են կրակահերթերից։ [ԱՀ ՄԻՊ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով