Աշխատանքների մեկնարկը տրված է «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գործարար, բարերար Ս…

❗️⚡️ Աշխատանքների մեկնարկը տրված է
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման հիմնադիրները, անդամները մարզերում, համայնքներում ակտիվ խմբեր են ձեւավորում, փնտրում-հավաքագրում են մարդկանց: Ամենուր 4-5 հոգանոց խմբեր են ձեւավորվում, որոնք փորձելու են շարժումն առավել մասշտաբային դարձնել։ Համացանցում շուրջօրյա գովազդ է միացված, որը կոչ է անում մարդկանց միանալ «Մեր ձեւով» շարժմանը:
🔴 Բնականաբար, նաեւ գրասենյակներ են վարձում, քննարկումներ, հավաքներ են կազմակերպվում, մարդկանց են նաեւ աշխատանքի ընդունում կամ նրանց նվազագույն ծախսերը հոգում նման գործընթացն առանց ֆինանսների հնարավոր չէ իրականացնել:
Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել ամեն գնով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը խոչընդոտելու համար»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով