Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն հետպատերազմական իրավիճակում համագործակցության շարունակման նոր մ…

📍Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն հետպատերազմական իրավիճակում համագործակցության շարունակման նոր մեխանիզմի շուրջ համաձայնության են հասել:
📢«Այս համաձայնությունը հնարավորություն է տալիս ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը պահպանել համաձայնեցված շրջանակի ներքո։ Այն համագործակցության համար գործնական մեխանիզմ է ստեղծում, որը միաժամանակ հաշվի է առնում և՛ Իրանի անվտանգային հանգամանքները, և՛ գործակալության տեխնիկական պահանջները»,- հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
📌Հիշեցնեմ, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանի խորհրդարանը օրենք էր ընդունել, որով կառավարությունը պարտավորվել էր դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը, քանի դեռ Իրանին չեն տրվի երաշխիքներ իր տարածքային ամբողջականության, ուրանի հարստացման իրավունքների հարգման, միջուկային կենտրոնների ու գիտնականների անվտանգության ապահովման վերաբերյալ:
📍Ըստ Արաղչիի՝ նոր համաձայնությունը «լիովին համահունչ է խորհրդարանի ընդունած օրենքին»:
@IRI2day

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով