ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մի քանի տարի առաջ, երբ ադրբեջանական զորքն առաջ էր եկել, հայտարարե…

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մի քանի տարի առաջ, երբ ադրբեջանական զորքն առաջ էր եկել, հայտարարեց, որ իրենք կսպասեն մինչև ադրբեջանցիները սովածանան ու հեռանան ՀՀ տարածքից:
Ինչպես տեսնում եք, պարոն Ասրյան բոթասներով, մարտական դրոշի հանձնում կատարող ԳՇ պետ, Դուք սխալվեցիք:
Օրինակ, ես Ձեզ ավելի կհարգեի, եթե Դուք չհավասարվեիք Նիկոլի նախարարների մակարդակին և մեմերի չվերածեիք Ձեր խոսքերը: Հայոց բանակի սպան առնվազն պիտի ասեր
շրջափակելու ենք, ռազմական օպերացիա ենք մտածելու, ամեն ինչ անելու ենք, որ հակառակորդը հետ վերադառնա ելման դիրքեր: Բայց փոխարենը, մի նոր` վախկոտ պատասխան եք տալիս. «ԳՇ պետը պետք է զենք վերցնի և գնա նրանց հանի՞»:
Եթե չգիտեք, ասեմ. եթե պետք լինի հայրենիքի համար, այո´, զենք էլ պիտի վերցնեք, բա ինչու՞ եք կրում համազգեստը, ժամանակին զենք վերցրած գեներալներից լավ տղա ե՞ք:
Աննա Ղուկասյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով