Խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի …

⚖️ Խորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջարկել է Լուսինե Աբգարյանի , Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
🔸 Լուսինե Աբգարյանն իր ելույթում բարձրացրել է քրեական արդարադատություն իրականացնող դատարանների, հատկապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գերծանրաբեռնվածության հարցը:
🔸 Թեկնածու Արմեն Դանիելյանը խոսել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի իրացման կարեւորությունից, հանցագործությունների դեմ պայքարում առկա իրավական կառուցակարգերից եւ ոլորտում առկա այլ խնդիրներից:
🔸 Թեկնածուներից Նելլի Բաղդասարյանի խոսքով էլ դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման կարեւորագույն նախապայման է ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովումը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով