Ռոմանոսի էֆեկտը. Էլեկտրաէներգիայի վճարումների թվերը ուշանում են. աննախադեպ իրավ…

Ռոմանոսի էֆեկտը. Էլեկտրաէներգիայի վճարումների թվերը ուշանում են. աննախադեպ իրավիճակ
📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ ՀԷՑ-ը դեռեւս չի հրապարակել, թե յուրաքանչյուր քաղաքացի ամսական կտրվածքով որքան պետք է վճարի ծախսած հոսանքի համար: Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ սա աննախադեպ է. երբեք նման բան չէր եղել, միշտ ամսվա սկզբին կոմունալ բոլոր վճարումները հրապարակվել են, իսկ հիմա լույսի վարձավճարների ծանուցումը չկա:
🔴 «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, ինչն է խնդիրը: Վերջինս հայտնեց. «Ընթացքում է, կարգով, ժամկետների մեջ է։
🔴 Մենք լրացուցիչ ստուգողական աշխատանքներ ենք անում՝ նոր հրապարակում, որպեսզի զերծ մնանք անճշտություններից»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով