Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվության՝ վերջին տարիներին մի քանի կարևորագույն ուղղություններով թիրախները ոչ միայն չեն կատարվել, այլև հետընթաց են գրանցել. օրինակ՝ կառավարությունը խոստացել էր մինչև 2030 թվականը ապահովել պարտադիր կրթության 99%-անոց ընդգրկվածություն, սակայն Հաշվեքննիչ պալատի տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ոչ թե մոտեցել ենք այդ թիրախին, այլ հակառակը՝ պարտադիր կրթության ընդգրկվածությունը իջել է և դարձել ավելի ցածր, քան 2018-ին էր։ Այսինքն՝ Փաշինյանի իշխանության տարիներին գրանցվել է ակնհայտ հետընթաց։
Վիճակագրությունը ճնշող է․ 19.605 երեխա դուրս է մնացել կրթության համակարգից, որոնցից 64%-ը երբեք դպրոց չի հաճախել։ Միևնույն ժամանակ, շուրջ 111.000 երեխա առհասարակ բացակայում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգից․ պետությունն անգամ չգիտի՝ այդ երեխաները որտեղ են և ինչով են զբաղված։ Սա իրականում ոչ թե պարզապես թերացում է, այլ պետական քաղաքականության ամբողջական ձախողում։
Կրթությունը նորաձև չէ․ Հաշվեքննիչ պալատի պատասխանը կառավարության կրթական լոլոներին — MediaLab Newsroom-Laboratory
Երբ կառավարությունն իր ուժերն ու ուշադրությունը ծախսում էր երկրորդական օրակարգերի վրա՝ դպրոցական ծրագրերում անհասկանալի փոփոխություններ կատարելով, պատմության դասագրքերի անվանումները փոխելով և ՔՊ-ին գովերգելով, տասնյակ միլիոնավոր դոլարների վարկային միջոցներով…
Թողնել պատասխան