Խորհրդարանը սարքել են իրենց անձնական դուքյանը` մի օր ինչ-որ մեկը մորն ա բերում Ա…

Խորհրդարանը սարքել են իրենց անձնական դուքյանը` մի օր ինչ-որ մեկը մորն ա բերում ԱԺ, որ վերևից բալետ անի իրեն (իմ աչքով եմ տեսել), մի օր` երեխուն, մի օր` եսիմ ում, էսօր էլ` էս գյադուն:
Ասենք` էս գյադեն գնացել ա ԱԺ, որ ի՞նչ անի, որպես ի՞նչ ա մտել էդ շենք, բարձրացել օթյակ ու կապիկություն անում, ո՞վ ա ինքը, առհասարակ, բացի եսիմ ում` դեռևս գործող ընկերը կամ դրա նման մեկը լինելուց: Տենց լավ չի, ձեր ընտանեկան ու ընկերական փարթիներն էլ խորհրդարանում կազմակերպեք, եթե չեք անում, իհարկե: Ազգային ժողովը դեռ ոչ ոք էսքան չէր անլրջացրել:
Չնայած` հա դուք, հա ձեր ընկերները, հազիվ էլ սա լինի ձեր ընկերը, որի դեմ ինչ-որ մեկը դեռ երեսով տալու բաներ չի պեղել: Մի քիչ անցնի, սրա հետ էլ կթարսվի ու սրա դեմ էլ կսկսի ելույթներ ունենալ, մեծ-մեծ դուրս տալ: Դրան շատ չկա, ինքը էդ ա, իր բնույթն ա էդպիսին` լիուլի օգտվել ընկերների ռեսուրսներից, վերջում ուրանալ ամեն ինչ ու փաթեթով քցել նրանց:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով