Ռուսների դուրս մղումը Ուկրաինայի ողջ տարածքից մոտակա ժամանակներում հավանական չէ, պնդում է Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին՝ հորդորելով Ուկրաինային այս պահին գնալ բանակցային լուծման: Ու չնայած նրան, որ Ուկրաինայի հիմնական դոնոր Վաշինգտոնում ակնարկում են, որ Կիևի համար հետո կարող է բանակցային ավելի լավ լուծում չլինել, Հայաստանում ոմանք շարունակում են պնդել, որ արևմտյան «ինտերնացիոնալը» վերջնականապես կործանել է ռուսական կայսրությունը: Ե՞րբ ենք գիտակցելու, որ միջազգային գլոբալ հակադրության մեջ մենք չպետք է ունենանք «երկրպագվող թիմ» ու մեր միակ ցանկությունը պետք է լինի հնարավորինս արագ բանակցային լուծումը:
Թողնել պատասխան