Հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ. արձագանք Ալիևի հայտարարությանը
■«Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ որևէ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են»:
Իլհամ Ալիև
□ Շատերն Ալիևի խոսքերը կարող են ամբարտավանություն համարել, սակայն դրանք բխում են ռեալիստական(մեզ համար իհարկե տխուր) իրականությունից, որը մի կողմից, ընդգծում է Ադրբեջանի տարածաշրջանային դերի բարձրացումը, սուբեկտության աճը, մյուս կողմից՝ այն տխուր իրականությունը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանից այլևս որևէ բան կախված չէ:
Այս համատեքստում Ալիևը կարող է Արցախին որևէ կարգավիճակ չխոստանալ, անգամ՝ մշակութային ինքնավարություն:
Նա այդպես էլ արել է:
Մյուս կողմից, խնդիրն այն է, որ հետպատերազմյան իրականության մեջ Արցախը Հայաստանին չի պատկանում(վերահսկվում է ռուսների կողմից), իսկ Ալիևի մաքսիմալիստական ծրագրին գոնե առայժմ բախվում է Մոսկվայի օրակարգը: Ռուսական կողմը դեմ է Արցախի որևէ կարգավիճակի սահմանման, որովհետև չի ուզում կասկածի տակ դնել այնտեղ ռուսական զորախմբի գոյության մոտիվացիոն հիմքերը:
Եթե Ռուսաստանն ուկրաինական պատերազմը չավարտի ֆիասկոյով կամ Ուկրաինայում չհայտնվի մի իրավիճակում, երբ ստիպված է լինելու Անկարային ու Բաքվին էական զիջումներ անել Հարավային Կովկասում, Արցախի կարգավիճակային անորոշությունը որոշակի շրջանի համար «կայունանալու» է(իհարկե, դա չպետք է մեզանում պատրանքներ ստեղծի, որ Ռուսաստանը կամ արևմտյան «բարի» միջնորդները օրակարգ են բերելու Արցախի անկախության կամ Հայաստանին միացման հարցը):
Ստեղծվել է մի իրավիճակ, որ հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ: Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը երկու բան պետք է անի. ա) հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում՝ դրանք չծանրաբեռնելով Արցախի խնդրով, բ) Բաքվի ու Ստեփանակերտի դիալոգի համար նախադրյալների ստեղծում, որովհետև մեծ հաշվով՝ ԼՂ ապագա կարգավիճակի հարցը լուծվելու է այդ հարթակում:

Թողնել պատասխան