✅ ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական սահմանը հատելու վերաբերյալ անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում արվող նշումներում, մասնավորապես՝ փոփոխվել են կնիքի չափսերը, և հանվել է պատկերված Արարատ լեռը:
⏳ Որոշումն ուժի մեջ կմտնի 2025թ. նոյեմբերի 1-ից:
💬 Անդրադառնալով թեմային՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է, թե «Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, արշավ ենք սկսել լեռան դեմ՝ այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից»՝ հիշեցնելով հայկական կողմի պնդումները, թե «նախապայմաններ չկան»:
📣 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ պարզաբանում է տարածել լայն քննարկումների առիթ դարձած որոշման վերաբերյալ՝ նշելով. «Որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»:

Թողնել պատասխան