Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Արևմուտք-2025» զորավարժությունն…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլի անցկացման վայր «Մուլինո» զորավարժարան, որտեղ նա հայտարարել է, որ «Արևմուտք-2025» զորավարժությունների նպատակն է մշակել պաշտպանություն Ռուսաստանի և Բելառուսի դեմ ցանկացած ագրեսիայից, և որ բոլոր պլանները բխում են   Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ստացած փորձից։
Պուտինը նշել է, որ զորավարժությունն ընդգրկել է 41 զորավարժարան, մասնակցել է 100 000 զինծառայող, ռազմական միջոցառմանը  ներգրավվել է 10.000 միավոր ժամանակակից ռազմական տեխնիկա և համակարգ, որոնք գործնականում կիրառվում են, այսպես ասած,  մարտական աշխատանքում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով