Մի բան ասեմ` առհասարակ, ընդհանրական, չկենտրոնանալով որևէ դեպքի վրաՉի´ կարելի մար…

Մի բան ասեմ` առհասարակ, ընդհանրական, չկենտրոնանալով որևէ դեպքի վրա
Չի´ կարելի մարդուն անձնական վիրավորանքներով սադրել, հետո ամենավերջին բառերով հայհոյել նրան, իր ընտանիքի անդամներին, փողոցային ամենալկտի բառապաշարով վիրավորել դիմացինի արժանապատվությունը, հետո դրան տալ քաղաքական ենթատեքստ` ինքդ չլինելով յաման գիտի թունդ ընդդիմադիր, ու հայտարարել, թե` հասե՜ք, փրկե՜ք, ինձ ծեծել են, բռնության են ենթարկել: Իհարկե, ծեծը և բռնությունը լավ բան չէ, բայց մարդուն ամենավերջին հայհոյանքներով վիրավորելն ու սադրելն էլ, մեղմ ասած, ճիշտ չէ: Բացի այն, որ ճիշտ չէ, նաև ազնիվ չէ հատկապես նրանց դեպքում, որոնք նախկինում, երբ մի կիսատ-պռատ պաշտոն էին ստացել, իրենք էին այդ կարգավիճակում իրենց ամենավերջին խուլիգանի ու փողոցայինի պես պահում (հիմա էլ, ի դեպ), այդ թվում` հենց լրագրողների հանդեպ ու փորձում էին ինքնահաստատվել իրենց կարգավիճակի կամ զբաղեցրած հանրային պաշտոնի հաշվին:
Ի դեպ, կլյավուզնիկության ու սադրանքի հաշվին լիարժեք քաղհալածյալի կերպար ստանալու համար գոնե վերջում նիկոլական հայտարարություններ մի արեք կամ էլ նորմալ, ընդդիմադիր հայացքներով փաստաբան վարձեք, ոչ թե թաքնված կամ անթաքույց նիկոլականների, որոնք իշխանություններին քծնելուց ու նրանցից վախենալուց բացի այլ բանի ընդունակ չեն:
#Ոչ_ոք_չի_մոռացվել
#Ոչ_մեկի_արածը
#Չի_մոռացվել

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով