ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ գրասենյակի՞ Սարիկ Մինասյան՝ ՔՊ-ական, նշանակվում է ՀԷՑ-ի «Ղա…

ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ գրասենյակի՞
Սարիկ Մինասյան՝ ՔՊ-ական, նշանակվում է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։
Տիգրան Հովսեփյան՝ նախկին մարզպետի ՔՊ-ական օգնական, դառնում է «Դեբեդ» մասնաճյուղի ղեկավար։
Տեղի ունեցած կադրային նշանակումներն, իհարկե, պատահական չեն ու քաղաքական նույն տրամաբանության շղթայում են:
👉 Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը հստակ էր․ պետությունը չպետք է միջամտի ՀԷՑ-ի կառավարմանը։ Այսօր ՔՊ-ն այս որոշումն ուղարկում է աղբարկղ։
👉  Փաշինյանը պատրաստում է վարչական և ֆինանսական ռեսուրսը։ ՀԷՑ-ը, որն ունի հազարավոր աշխատակիցներ և տարածքային կառույցներ, վերածվում է ընտրական շտաբի։
Սա քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է․
ՔՊ-ն արդեն չի վստահում միայն պետական ապարատին։ Այժմ փորձում է վերահսկել նաև մասնավոր բիզնեսի առանցքային օղակները։
Այսօր կադրային փոփոխություն է, վաղը՝ լոյալ աշխատակիցների ճնշում, մյուս օրը՝ սակագնային մանիպուլյացիաներ։
ՀԷՑ-ը Փաշինյանի ձեռքում դառնում է էլեկտրաշոկային լծակ՝ ընդդեմ ժողովրդավարության։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով