Մի քիչ դիտեցի Հանրայինի եթերում Տեր Արամ քահանայի ելույթը:Ոչ մի հոգեւորական պարտ…

Մի քիչ դիտեցի Հանրայինի եթերում Տեր Արամ քահանայի ելույթը:
Ոչ մի հոգեւորական պարտավոր չէ հիացած լինել կամ գոհ լինել ՀԱԵ ղեկավարությամբ: Հայ Առաքելական եկեղեցու ուժը դա չէ եւ չի կարող լինել դա, հակառակ դեպքում եկեղեցին չէր լինի շատ շատ վաղուց:
Բայց, գոնե չասեր, թե քաղաքականությունն իրեն չի հետաքրքրում, այլ հետաքրքրում են մարդիկ:
Քաղաքականությունը չհետաքրքրելու դեպքում առնվազն պետք չէր գնալ Հանրային, հիանալի պատկերացնելով թեմայի քաղաքականացվածությունը:
Չի նշանակում, թե պետք էր գնալ որեւէ այլ հեռուստաընկերություն:
Պետք չէր գնալ որեւէ տեղ: Ամեն տեղ էլ քաղաքականություն է:
Չեմ էլ ասում, թե ՀԱԵ ղեկավարությունը անմասն է քաղաքականությունից:
Բայց, այդ դեպքում պետք է ներկայանալ որպես հակառակ քաղաքական կողմ եւ ըստ այդմ մասնակցել իշխանության նախաձեռնած պրոցեսին, այլ ոչ թե ներկայանալ իբրեւ թե մարդկային հոգիների խնամակալ:
Օրինակ, նա ասում է, թե վերադասն իրեն ստիպել է գնալ ընդդիմության հանրահավաքների, մինչդեռ եկեղեցում իրեն սպասում էին մարդիկ:
Իսկ հիմա ո՞վ է ստիպել դուրս գալ եկեղեցուց ու քաղաքական այն հարթակ, որտեղ դոմինանտը իշխանությունն է: Հիմա չէ՞ն սպասում եկեղեցում: Եթե գերական եկեղեցում սպասող մարդիկ են, ապա ՄԻՇՏ պետք էմնալ եկեղեցում: Եվ բոլորովին չի նշանակում՝ մնալ ու լռել: Այլ, մնալ ու խոսել, խոսել մարդկանց հետո եկեղեցու այն խնդիրների մասին, որ ինքը տեսնում է:
Բայց խոսել ասելիքով, առարկայորեն: Այդ դեպքում խոսքը կլինի ավելի ուժեղ ու ազդեցիկ:
Այլապես, ըստ ամենայնի հասկանալով «ֆեյք» հոգեւորականների կամ սարկավագների հրավիրելու բացասական էֆեկտը, խնդիր է դրվել «գտնել» իրական հոգեւորական, քաղաքական պրոցեսի տեղեկատվական մասն առավել էֆեկտիվ սպասարկելու համար:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով