Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշեցրել է ՀՀ նախկին նախագահների հետ բանավիճելու հրավեր…

📌 Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշեցրել է ՀՀ նախկին նախագահների հետ բանավիճելու հրավերի մասին։
🗣 Փաշինյանը նրանց անվանել է «բանավեճից փաչող եռյակ»՝ նշելով, թե «նրանք տխուր են, երբ ժողովուրդը ուրախ է, որ զինվոր չի զոհվում»։
🔸Հիշեցնենք՝ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին, նշել էր՝ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածները։ ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները ի պատասխան հանդես էին եկել հայտարարություններով՝ մերժելով բանավեճի հրավերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով