Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորված անձը Արծրուն Գալստյանն է, ԲԿ-ից ստացվ…

🏥 Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորված անձը Արծրուն Գալստյանն է, ԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
🗣 Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ Արծրուն Գալստյանը ոստիկանության ծառայող չէ:
ℹ️ Դեպքի վերաբերյալ նա նշել է, որ նախնական տեղեկություններով մեկ անձ՝ դիմակավորված, ձեռնոցներով, մոտեցել է կանգնած երեք անձանց և կրակահերթ է արձակել:
💬 Ի պատասխան հարցի խոսելով միջադեպի պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածներից մեկի՝ վենդետայի մասին՝ ՆԳՆ խոսնակը ասել է, որ քննարկվում են առաջ քաշված բոլոր վարկածները:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով