✅💰 Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը կուղարկվի ԱԺ հաստատման։ Ըստ փաստաթղթի՝ եկող տարի նախատեսվում է ունենալ շուրջ 3,1 տրիլիոն դրամի եկամուտ և 3,6 տրիլիոն դրամի ծախս։
🗣 Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 537,5 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025-ի 5,5 տոկոսի դիմաց։ Այն նախատեսվում է ֆինանսավորել ինչպես ներքին (շուրջ 266,2 մլրդ դրամ), այնպես էլ արտաքին (շուրջ 271,3 մլրդ դրամ) աղբյուրների հաշվին։ Եկամուտների հիմնական մասը՝ շուրջ 2,97 տրիլիոն դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։
📍 Նախարարի խոսքով՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026-ի վերջում կանխատեսվում է 53,5 տոկոս։ |civilnet.am|

Թողնել պատասխան