– Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմելու է 5 միլիարդ 120 միլիոն ԱՄՆ դոլար: Այսինքն՝ չնայած հայկական կողմի այն հիմնավորմանը, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ելնելով, իրենք որոշել են չավելացնել, գուցե նաև կրճատել մեր ռազմական բյուջեն, Ադրբեջանը ավելացնում է բյուջեն, ինչո՞ւ:
– Այո՛, Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է կայուն կերպով աճել՝ հակասելով նրա հայտարարած «խաղաղության օրակարգին»։ 2020 թվականին Ադրբեջանի պաշտպանության ծախսերը կազմել են 2.2 միլիարդ դոլար։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ավարտից հետո այդ թիվը աճել է՝ հասնելով 2.7 միլիարդի՝ 2021 թվականին և 2.8 միլիարդի՝ 2022-ին։ Այս միտումը շարունակվել է նաև 2023-ին՝ կազմելով 3.3 միլիարդ, իսկ 2024-ին՝ 3.7 միլիարդ դոլար։ 2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ 2025 թվականին «ռազմական բյուջեն կհասնի ռեկորդային թվի՝ մոտ 5 միլիարդ դոլարի»:
Իրականում, նրանք երբեք իրենց ռազմատենչ նպատակները չեն թաքցրել, ընդ որում՝ չեն թաքցրել մինչև 2020 թվականը, 2020-ից հետո, այստեղ հարցն այն է, թե մենք ինչո՞ւ չենք ուզում նկատել դա ու պատշաճ պատրաստվել դրան: Ադրբեջանը շարունակում է պրակտիկ քայլեր ձեռնարկել ռազմական բյուջեի ավելացման, զորավարժությունների ակտիվացման տեսքով: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ միայն 2025-ի առաջին կեսին՝ հունվարից մինչև հունիս, Ադրբեջանը ընդհանուր առմամբ անցկացրել է 30 համատեղ և առանձին զորավարժություններ, իսկ հուլիս, օգոստոս ու սեպտեմբերին՝ մինչև օրս՝ ևս 11 առանձին ու համատեղ զորավարժություններ է կազմակերպել: Սա հստակ ցույց է տալիս երկրի շեշտը ռազմական ուժի վրա։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ մարտի կեսերին ձեռք բերված համաձայնությունից հետո զորավարժությունների թիվը ոչ թե նվազել, այլ ավելացել է։ Այս օրինաչափությունը հուշում է, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի քաղաքականությունը շարունակում է մնալ Ադրբեջանի գործիքակազմում՝ լրջորեն հարցականի տակ դնելով նախագահ Ալիևի՝ խաղաղության կառուցման ցանկության մասին հայտարարությունները։
Եթե հակառակորդը քեզ համարում է թշնամի, իր պաշտոնական քարոզչությունը կոչ է անում ցանկացած հայի մեջ տեսնել «պոտենցիալ ահաբեկիչ», շարունակում է հայ պատանդներ պահել իր բանտերում, հայատյացություն է քարոզում, իսկ դու շարունակում ես պնդել, թե խաղաղություն ես կնքում, խոսում է միայն այն մասին, որ դու դիտավորյալ ես երկիրը թողնում անպաշտպան հնարավոր ռիսկերի դիմաց:
https://medialab.am/305795/

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր…
Թողնել պատասխան