Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմ…

Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական և պատերազմական էր։ Մի կողմից ցուցադրվում էր Ալիևի սիրած «երկաթե բռունցքը», մյուս կողմից՝ 44 թիվը, որն ուղեկցվում էր «թշնամու դեմ տարած հաղթանակի» մասին խոսքերով։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիդրացիության միտում չունի։ Ողջ վարչակարգը կառուցված է ագրեսիայի, ատելության և պատերազմական քարոզի վրա։ Եվ սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը՝ խորանում, դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով