«Զարգացնել գիտությամբ»․ «Գիտության շաբաթը» վերադառնում է Հայաստան Սեպտեմբերի 30-…

«Զարգացնել գիտությամբ»․ «Գիտության շաբաթը» վերադառնում է Հայաստան
🧬🚀 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստան կվերադառնա «Գիտության շաբաթ»-ը։
👩‍🔬⚛️ Միջոցառումը, որ Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ, ունի երկու բաղադրիչ։ Առաջինը Գիտության փառատոնն է, որի շրջանակում վեց օր շարունակ՝ 15։00-21։00-ն, հանրությունը հնարավորություն կունենա Ազատության հրապարակում և Երևանի ամենատարբեր վայրերում ներկա գտնվելու ցուցադրությունների, ծանոթանալու Հայաստանի գիտատեխնոլոգիական կառույցների ու գիտնականների հետ, ինչպես նաև մասնակցելու ինտերակտիվ խաղերի ու գիտափորձերի։
👨‍🔬🔬 Երկրորդն ապակենտրոն միջոցառումներն են, որոնց շրջանակում Երևանի և մարզերի դպրոցներն ու մանկապարտեզները հնարավորություն կունենան հատուկ մշակված փաթեթներով գիտափորձեր անցկացնելու և մրցույթների մասնակցելու։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով