Սեպտեմբերի 29-ի երեկոյան Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփի հե…

🇮🇱🇺🇸Սեպտեմբերի 29-ի երեկոյան Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփի հետ։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը։
📝 Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի՝ Գազայի խաղաղության վերաբերյալ ծրագիրը։ Այն բաղկացած է 20 կետից։ Նեթանյահուն համաձայնել է Գազայի վերաբերյալ Թրամփի առաջարկին։
🔸ԱՄՆ նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ սա նշանակալից օր է։
📞 Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Կատարի վարչապետ Մուհամմեդ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել Դոհային հասցված ավիահարվածի հետևանքով երկրի ինքնիշխանության խախտման համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով