«Քիմիկների զորամաս»-ի գործով վկա Ռոմիկ Բաբայանի կարծիքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 21…

⚖️ «Քիմիկների զորամաս»-ի գործով վկա Ռոմիկ Բաբայանի կարծիքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած իրենց խումբը մառախլապատ եղանակի պատճառով է վերադարձել զորամաս։
🔹 Հիշեցնենք՝ այդ խումբը, ըստ գործի, գտնվում էր շրջափակման մեջ ընկած քիմիկներից 1 կմ հեռավորության վրա, սակայն տեղում գնահատելով, որ բաց դաշտով չունի իրական հնարավորություն՝ օգնության հասնելու, Մակարյանի որոշմամբ նահանջել է։
🗣 Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանի տեղեկություններով՝ զինծառայողներից մեկն առաջարկել է կրակել, շեղել հակառակորդին՝ այդպիսով օգնելով քիմիկներին, բայց հրամանատարները նշել են՝ գնան, վաղը 150 հոգով կգան օգնության։ Վկան, սակայն, ասաց՝ չի լսել նման խոսակցություն, հարցերի մեծ մասին ի պատասխան՝ նշեց, որ 5 տարի է անցել, չի հիշում։
📎 Կարդալ ավելին

«Ասվե՞լ է՝ հետ գնանք, վաղը 150 հոգով կգանք՝ քիմիկներին օգնության»․ վկայի հարցաքննությունը դատարանում — Infocom

«Ասվե՞լ է՝ հետ գնանք, վաղը 150 հոգով կգանք՝ քիմիկներին օգնության»․ վկայի հարցաքննությունը դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական վաշտի հրանատար Ռոմիկ Բաբայանի կարծիքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով