ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ«ԱՇՈՒՆ»Դեղնած դաշտերինԻջել է աշուն,Անտառը կրկինՆերկել է նախշո…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«ԱՇՈՒՆ»
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով