Հեռուստաալիքները «թերթելիս» ուրեմն պատահում եմ մի զրույցի, ավելի շուտ՝ դրա մի դր…

Հեռուստաալիքները «թերթելիս» ուրեմն պատահում եմ մի զրույցի, ավելի շուտ՝ դրա մի դրվագի: Խոսք է գնում Հայաստանում ատոմակայանի թեմայի մասին, եւ հարցազրուցավարը հեռավար միացած հյուրի հետ քննարկում է Հայաստանի արված արտաքին առաջարկները: Եվ հնչում է հետեւյալ միտքը, թե «անկեղծ ասած ես չեմ էլ լսել ռուսական մոդուլային կայանի մասին»:
Եվ հյուրն էլ՝ չգիտեմ որտեղից, բայց հեռվից, հաստատում է «չլսված» լինելը:
Եվ դա այն դեպքում, որ մոդուլային ատոմակայանների կիրառություն ներկայումս ունի երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Մնացյալը, այդ թվում ԱՄՆ, որ Հայաստանին առաջարկում է մոդուլային կայանների հարցում գործակցություն, դեռեււս այդ տեխնոլոգիայի մշակման փուլում են:
Ինչի՞ համար եմ ասում սա: Ամենեւին ոչ ինչ որ աշխարհաքաղաքական երկրպագության: Այլ ցույց տալու համար, թե պրոպագանդան ինչ թեթեւությամբ է անարգում լսարանի կամ մտածելու կարողության կանխավարկածը, կամ պարզապես տարրական արժանապատվությունը, հնարավոր է՝ երկուսն էլ միասին:
Բուն հարցը, թե հատկապես ինչ առաջարկ պետք է ընդունի ու ընթացք տա Հայաստանը, կախված է բնականաբար բազմաթիվ մեծ ու փոքր հանգամանքներից:
Հակոբ Բադալյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով