Փոխգնդապետ Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ …

⚖️ Փոխգնդապետ Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ սանրման աշխատանքների մեկնած իրենց խումբը նահանջել է՝ առավոտյան համալրված կազմով շրջափակման մեջ մնացած քիմիկներին օգնության գնալու մտադրությամբ։ Հաջորդ օրը, սակայն, այդպես էլ չեն մեկնել։
🔸Դատարանում հարցաքննության ժամանակ նրա եւ տուժողների իրավահաջորդների միջեւ վիճաբանություն սկսվեց, իրավիճակը լարվեց։ Գեներալ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, ի նշան բողոքի, լքեց դահլիճը։ Դատարանը հայտարարեց, որ այդ վարքագիծը կքննարկի հաջորդիվ՝ պաշտպանի ներկայությամբ, իսկ ծնողներից մեկի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով․
🗣 «Հարգելի՛ վկա, մենք բազմաթիվ վկաներ ենք հարցաքննել եւ դեպքի հանգամանքները հաշվի առնելով՝ ըմբռնումով ենք մոտենում․․․ Այս ծնողները Ձեր ընկերների ծնողներն են, միաժամանակ ծնողները պետք է հաշվի առնեն, որ վկան էլ իրենց որդիների հետ մասնակցել է պատերազմի, եւ պետք է հարգալից վերաբերվեն նրան»,- նշեց դատավորը։
📎 Կարդալ ավելին

Ըստ փոխգնդապետի՝ նահանջել են՝ հաջորդ օրը քիմիկների հետեւից գնալու մտադրությամբ, բայց այդպես էլ չեն գնացել — Infocom

Ըստ փոխգնդապետի՝ նահանջել են՝ հաջորդ օրը քիմիկների հետեւից գնալու մտադրությամբ, բայց այդպես էլ չեն գնացել 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի կապի գումարտակի հրամանատար Ռոման Իսախանյանի վկայությամբ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով