Իսրայելի պաշտպանության բանակը ողջունում է «պատանդների վերադարձի վերաբերյալ համա…

🇮🇱 Իսրայելի պաշտպանության բանակը ողջունում է «պատանդների վերադարձի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը»:
📣 «Գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բոլոր ուժերին, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում, պատրաստել ուժեղ պաշտպանություն և պատրաստ լինել ցանկացած սցենարի»,- ասվում է Իսրայելի ՊԲ հաղորդագրության մեջ՝ միաժամանակ նշելով, որ կշարունակեն գործել պատերազմի նպատակներին հասնելու և Իսրայելի Պետության քաղաքացիներին բոլոր ճակատներում պաշտպանելու համար։
💬 «Համասը» ևս հաստատել է, որ համաձայնության է եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, և այն ներառում է Իսրայելի դուրսբերումը Գազայից և պատանդների և գերիների փոխանակումը: Խումբը միաժամանակ կոչ է արել Թրամփին և միջնորդ երկրներին երաշխավորել, որ Իսրայելը լիովին ապահովի հրադադարի ռեժիմը։
🤝🕐 Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի այսօր՝ ժամը 13:00-ին: Հրադադարն ուժի մեջ կմտնի կնքման պահից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով