ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքո…

🇦🇲🇷🇺 ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդհատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե որքան է Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը, վերջինս պատասխանել է՝ 4 միլիարդ դոլար: Վլադիմիր Պուտինը չի համաձայնել նրա պնդման հետ՝ նշելով, որ ավել է եղել: Փաշինյանն արձագանքել է, որ նախորդ տարի 10 միլիարդ է եղել, Պուտինը դարձյալ չի համաձայնել՝ հայտարարելով, որ նախորդ տարի ավելի է եղել, այս տարի էլ էլ ավելի կլինի:
💬 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վիճակագրական կոմիտեի կայքից արված նկար և գրել. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով