ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից առևտրային պատերազմ է հրահրել Չինաստանի դեմ։ Նա …

🇺🇸🇨🇳 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից առևտրային պատերազմ է հրահրել Չինաստանի դեմ։ Նա հայտարարել է՝ Չինաստանից դեպի ԱՄՆ արտահանվող ապրանքների մաքսատուրքերի կտրուկ բարձրացման մասին այն բանից հետո, երբ Պեկինը սահմանափակումներ է մտցրել կարևոր հանքային նյութերի արտահանման համար։
📌 Թրամփը հրապարակել է Չինաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների վրա 100% լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման, ինչպես նաև «ցանկացած և բոլոր կարևոր ծրագրային ապահովման» արտահանման նոր վերահսկողության մասին հրամանագիրը։
🤝 Թրամփը նաև կասկածի տակ է դրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ նախատեսված հանդիպման հեռանկարները, որը պետք է կայանար երեք շաբաթից Հարավային Կորեայում։ Truth Social հարթակում նա գրել է, որ «այժմ կարծես թե պատճառ չկա հանդիպման համար»։
🗣 «Ես դեռ չեմ չեղարկել այն։ Կմտածեմ, որ այն, հնարավոր է, կայանա», — ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ Պեկինը մինչ այժմ չի հաստատել նախագահների հանդիպումը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով