2025 թվականին Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալ…

🇪🇺🇷🇺 2025 թվականին Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան և Հունգարիան Ռուսաստանին միլիարդավոր եվրո են վճարել էներգակիրների դիմաց, գրում Է Reuters-ը։ Գործակալության փորձագետները նկատում են՝ ԵՄ յոթ երկրները ավելացրել են Ռուսաստանից Էներգակիրների գնումները:
🔸 2025-ի առաջին ութ ամիսներին ներմուծումը գնահատվել է ընդհանուր 11,4 մլրդ եվրո։ Այսպիսով, Ֆրանսիան վճարել է 2,2 միլիարդ, Նիդեռլանդները՝ գրեթե կես միլիարդ: Ֆրանսիայի էներգետիկայի նախարարությունը Reuters-ին հստակեցրել է, որ նման ցուցանիշը բացատրվում է այլ երկրներին գազի մատակարարմամբ. ըստ Kpler-ի վերլուծաբանների՝ ռուսական ներմուծման մի մասն ուղարկվում է Գերմանիա:
📌 Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել 2025 թվականի ներմուծման տվյալները։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով