Երեկ գիշերը, ըստ նախնական հաշվարկների, 1.6 մլն մարդ կորցրել է իր կարողությունը, որը գնահատվում է շուրջ 19-40 մլրդ դոլար` կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով: Սա անգամներ ավելին է քան, օրինակ, անկումը, որը տեղի էր ունեցել կովիդի ժամանակ կամ FTX-ի սնանկացման ժամանակ: Կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի տրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ….. ինքնասպան են եղել:
Հայաստանում հայտնի են նման տարբեր սխեմաներ, երբ հազարավոր մարդկանցից, ովքեր իրենց խնայողությունները ցանկանում են ներդնել որևէ տեղ, ներգրավում են ահռելի գումարներ` առանց բուրգի վերևում գտնվող մարդկանց մասին ինֆորմացիա ունենալու, առանց գրավոր ձևակերպումների ու դետալների: Ուզում եմ հասկանալ, իրավասու մարմինները` ֆինանսական և ոչ միայն, տեղյա՞կ են այս ամենի մասին թե՞ ոչ:
Այս մասին գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը

Թողնել պատասխան