Նոբելյան խաղաղության վերջին 15 տարիների մրցանակակիրները2010՝ Լյու Սյաոբո, Չինաստ…

Նոբելյան խաղաղության վերջին 15 տարիների մրցանակակիրները
2010՝ Լյու Սյաոբո, Չինաստան ֊ Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև ոչ բռնի պայքարի համար։
2011՝ Էլեն Ջոնսոն-Սերլիֆ, Լիբերիա, Լեյմա Գբովի, Թավակկոլ Կարման, Եմեն ֊ Ոչ բռնի պայքարի համար կանանց իրավունքների և անվտանգության և խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար։
2012՝ Եվրոպական միություն Ավելի քան վեց տասնամյակ նպաստել է Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացմանը։
2013՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպություն ֊ Քիմիական զենքի ոչնչացման լայնածավալ աշխատանքների համար։
2014՝ Կայլիշ Սատյարտհի, Հնդկաստան, Մալալա Յուսուֆզայ, Պակիստան ֊ Երեխաների և երիտասարդների հալածանքների դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքների համար։
2015՝ Թունիսի ազգային երկխոսության քառյակ՝ Թունիսում 2011 թ․ Հասմիկների հեղափոխության արդյունքում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար։
2016՝ Խուան Մանուել Սանտոս, Կոլումբիա ֊ Երկրում ավելի քան կեսդար տևողությամբ քաղաքացիական պատերազմի դադարեցման ջանքերի համար։
2017՝ Միջուկային զենքի արգելման միջազգային արշավ, Շվեյցարիա ֊ Միջուկային զենքի ցանկացած օգտագործումից աղետալի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և համաձայնագրերի միջոցով նման սպառազինություններն արգելելու փորձերի համար։
2018՝ Դենի Մուքվեգե, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Նադիա Մուրադ, Իրաք ֊ սեռական բռնության կիրառումը, զինված հակամարտությունները դադարեցնելու նրանց ջանքերի համար։
2019՝ Աբիյ Ահմեդ Ալի, Եթովպիա ֊ Էրիտրեայի հետ հակամարտության կարգավորման համար։
2020՝ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիր ֊ սովի դեմ պայքարի, հակամարտության գոտիներում խաղաղության հասնելու պայմանների ստեղծմանն ուղղված ներդրման և սովը որպես պատերազմի ու հակամարտությունների գործիք կանխելու ջանքերի համար։
2021՝ Մարիա Ռեսա, Ֆիլիպիններ / Միացյալ Նահանգներ ֊ Դմիտրի Մուրատով, Ռուսաստան — խոսքի ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության անբաժանելի պայման է։
2022՝ Ալես Բելյացկի, Բելառուս, «Մեմորիալ» կազմակերպություն, Ռուսաստան, Քաղաքացիական ազատությունների կենտրոն, Ուկրաինա, իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար։ Նրանք բացառիկ ջանքեր են գործադրել ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և իշխանության չարաշահումների փաստագրման գործում։ Նրանց գործունեությունը ցույց է տալիս քաղաքացիական հասարակության կարևորությունը խաղաղության և ժողովրդավարության համար։
2023՝ Նարգիզ Մոհամմադի, Իրան ֊ Իրանում կանանց նկատմամբ ճնշումների դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատության պաշտպանության համար։
2024՝ Նիհոն Հիդանկյո, Ճապոնիա ֊ միջուկային զենքից ազատ աշխարհի հասնելու ջանքերի և այն վկայությունների ներկայացման համար, որոնք ցույց են տալիս, որ միջուկային զենքը երբեք չպետք է կրկին կիրառվի։
2025՝ Մարիա Կորինա Մաչադո, Վենեսուելա ֊ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները խթանելու անսպառ աշխատանքի և բռնապետությունից դեպի ժողովրդավարություն արդար ու խաղաղ անցման համար մղած պայքարի համար։
Մաքուր Պատմություն📖

Unfiltered.history at Taplink

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով