Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի Ադրբեջանի հետ համաձայնա…

🇦🇲🇦🇿 Այս պահին չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի Ադրբեջանի հետ համաձայնագիրը․ մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը․ Արարատ Միրզոյանը՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսին
🗣 «Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ 
🔸 Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Կհարցնեք, թե ի՞նչ պետք է անել։ Պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա», — նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով