Անձամբ ես կցանկանայի, որ Հայաստանը վերադառնար նախագահական կամ կիսանախագահական հ…

🇦🇲 Անձամբ ես կցանկանայի, որ Հայաստանը վերադառնար նախագահական կամ կիսանախագահական համակարգին, որ նախագահը թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ ռազմական դրության, թե՛ պատերազմի ժամանակ լիներ Զինված ուժերի գլխավոր հրամանատար: Եվ ամենակարեւորը՝ նախագահը հնարավորություն ունենար ընտրվելու միայն երկու անգամ՝ 5 տարի ժամկետով, եւ հետագա սահմանադրական, կառավարման ձեւի փոփոխությունների, 5-րդ կամ 6-րդ հանրապետություն հռչակելու դեպքում որեւէ հնարավորություն չունենա գնալու երրորդ ժամկետի:
Գուցե արժե՞, որ ընդդիմությունը մտածի սահմանադրության իր տարբերակն առաջարկելու մասին, որպեսզի դա լինի իսկապես արմատական փոփոխության եւ ոչ թե Ալիեւին բավարարելու համար, մեկ նախադասություն հանելուն ուղղված գործընթաց: Անկախության հռչակագրին հղումը, հակառակը, պետք է մնա:
Արամ Աբրահամյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով