Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթին 31-ամյակի կապակցությամբ Արդեն երեք տասնամյակ…

Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթին 31-ամյակի կապակցությամբ 🎉
Արդեն երեք տասնամյակ «Առավոտը» անկախ խոսքի, բազմակարծության ու որակյալ լրագրության խորհրդանիշն է Հայաստանում։
Ձեր սկզբունքայնությունն ու մասնագիտական բարձր չափանիշները ձևավորել են վստահության եզակի միջավայր։
Այսօր, երբ ազատ մամուլի դերը կենսական է, դատապարտում եմ «Առավոտի» խմբագրությունը Մամուլի տնից հանելու իշխանության որոշումը՝ այն համարելով վտանգավոր մարտահրավեր ժողովրդավարությանն ու ազատ խոսքին:
Շարունակեք մնալ բարձրակարգ լրատվության ու մասնագիտական ազնվության առաջամարտիկ։ Հաջողություններ ու նոր հաղթանակներ ձեր պայքարում հանուն խոսքի ազատության։
#Առավոտ31 #ԱզատՄամուլ
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով