Փաշինյանը հանգիստ է Կարապետյանի մասովԿա թեզ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությո…

🔴 Փաշինյանը հանգիստ է Կարապետյանի մասով
Կա թեզ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրություններ կալանքի տակ է պահելու Սամվել Կարապետյանին։ Որոշակի առումով արդեն իմանալով Փաշինյանի ձեռագիրը՝ կարծում ենք, որ նա կանի հակառակը․ քանի որ «Մեր Ձևով» շարժումը այլևս կանխատեսելի է իր համար, այդ շարժման կորիզը հանդիսացող թիմը այլևս տեսանելի է իր համար, Փաշինյանը, մեծ հավանականությամբ, մի քանի ամսից ազատ կարձակի Սամվել Կարապետյանին ու կսկսի նրան «մաշեցնել» արդեն դրսում։
Մենք ունենք շատ հավաստի տեղեկություններ, որ Սամվել Կարապետյանի մասով Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ է ու նրանից որևէ վտանգ չի զգում, ավելին՝ նեղ շրջապատում արտահայտվել է, որ այս թիմը իրենց համար շատ ավելի հարմար ընդդիմություն կլինի խորհրդարանում։
Եթե հաշվի առնենք, թե ինչ կազմ է հավաքվել «Մեր Ձևով» շարժման մեջ, ապա եթե այս ուժը խորհրդարան մտնի որպես ընդդիմություն, կա մտավախություն, որ այն բաժանվելու է առնվազն մի քանի մասի ու այդ շարժման մեջ ներդրված մարդիկ սկսելու են աշխատել անկախ։ Արդյո՞ք սա հաշվի է առնում Կարապետյանը։
«Գեոպոլիտիկա» Տելեգրամ-ալիք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով