Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում և մի շարք ե…

🇺🇸 Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, անցկացվել են No Kings («Ոչ թագավորներին») կարգախոսով ցույցեր։ Ցուցարարները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։
📌 Ցուցարարների դժգոհության պատճառ է դարձել ինչպես «իշխանության ավտորիտար զավթումը», այնպես էլ միգրացիոն քաղաքականությունը, որի արդյունքում իշխանությունները մի շարք խոշոր քաղաքներում ներգրավել էին Ազգային գվարդիան՝ անօրինական ներգաղթյալների դեմ գործողությունների ժամանակ։
🪧 Ցուցարարները փողոցներում քայլում էին ԱՄՆ դրոշներով և պաստառներով, որոնց վրա գրված էր․ «Ոչ թագավորներին», «Միլիարդատերերը սպանում են Ամերիկան», «Ազատվեք ռեժիմից», «Դեմոկրատիա, ոչ թե միապետություն» և այլ կարգախոսներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում 2700 քաղաքում անցկացված երթերին մասնակցել է շուրջ յոթ միլիոն մարդ։ |factor.am|
📷 Լուսանկարը՝ Քերեմ Յուջել / AFP

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով