«Արթուր Թարխանյան կենտրոնը» տարածել է հայտարարություն Հայաստանի ճարտարապետների …

🗣 «Արթուր Թարխանյան կենտրոնը» տարածել է հայտարարություն Հայաստանի ճարտարապետների պալատի անունից, որը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների պալատը։

❗️«Հակառակը՝ Պալատի խորհրդում քննարկումների արդյունքում կայացվել է սկզբունքային որոշում՝ ձեռնպահ մնալ հարցի հանրայնացումից՝ համարելով այդ ճանապարհն անարդյունավետ, իսկ մասնագիտական տարակարծությունների քննարկումները շարունակել։
🔸 Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ […] Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ Անահիտ Թարխանյանը։ Քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով […]։ Պալատը շարունակելու է իր հանձնառությունը՝ մասնագիտական հարցերի վերջնական պարզաբանման և անհրաժեշտ շտկումների իրականացման ուղղությամբ»,- ասված է Պալատի հայտարարության մեջ։
📌 «Արթուր Թարխանյան կենտրոնը» հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ։ Հայտարարությունը ստորագրել էին Ճարտարապետների պալատի հարյուրից ավելի անդամներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով